Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Մոսկվան և Անկարան ավարտում են Ղարաբաղում մոնիտորինգի կենտրոնի բացման աշխատանքները

Մոսկվան և Անկարան ավարտում են Ղարաբաղում մոնիտորինգի կենտրոնի բացման աշխատանքները
14.12.2020 | 22:30

Մոսկվան և Անկարան ավարտում են աշխատանքները Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի բացման ուղղությամբ, հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն, նշելով, որ բանակցությունները տարվում են Բաքվի հետ համագործակցությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե հրադադարի վերահսկման կենտրոնը տեղակայվելու է Աղդամի շրջանում։

«Սա Թուրքիայի և Ռուսաստանի միջև օրինակելի համագործակցության ցուցիչ է, որն արդեն իրողություն է»,- ասել էր Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ։ Ղարաբաղյան վերջին պատերազմի առաջին օրից Բաքուն և Անկարան հայտարարում էին, թե Մինսկի խումբը անարդյունավետ է, և որ հակամարտության կարգավորմամբ պետք է զբաղվեն Ռուսաստանն ու Թուրքիան՝ Հայաստանի ու Ադբեջանի հետ։

Դիտվել է՝ 3224

Մեկնաբանություններ